Տիգրան Մուկուչյան. Ներկա դրությամբ որպես տեղական դիտորդ արձանագրվել է 17000 մարդ

Տիգրան Մուկուչյան. Ներկա դրությամբ որպես տեղական դիտորդ արձանագրվել է 17000 մարդ

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի, հանդիպմանը մասնակցեցին նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հախագահ Գրիգոր Ամալյանը:

Հարց է տրվել ընտրություններին զինվորների մասնակցության վերաբերյալ, այդ թվում` իբր վերջիններիս կողմից բաց կամ կրկնակի քվեարկությունների դեպքերի առնչությամբ:

Մուկուչյանը փարատել է, որ ներկաների մտավախությունը` նշելով, որ առնվազն վստահված անձանց և դիտորդների ներկայությունն ընտրատեղամասերում բացառում է նման դեպքերի հնարավորությունը: Բացի այդ, ընտրատեղամասերում հնարավորություն կա տեսա և լուսանկարահանում իրականացնել, իսկ քվեարկելուց հետո զիվորական գրքույկներում կատարվում է համապատասխան նշում: Ինչ վերաբերում է քվեաթեթիկների վրա տարբեր գույնի գրիչներուվ նշումներին, ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ բոլոր տեղամասերն ապահովվում են գրիչներով, օրվա ընթացքում դրանք ավելացվում են ըստ պահանջի, միաժամանակ` կարգը թույլ է տալիս ընտրողին իր գրիչով կատարել նշում:

Մուկուչյանը տեղեկացրել է, որ ներկա դրությամբ որպես տեղական դիտորդ արձանագրվել է 17000 մարդ, որը դեռ վերջնական թիվը չէ, ինչը հնարավորություն կտա ամբողջ ծավալով վերահսկողություն իրականացնել: Տպագրվել է աննախադեպ քանակությամբ ճանաչողական նյութ, ինչի շնորհիվ ընտրողը հնարավորություն կունենա տեղեկանալու իր իրավունքների մասին:

Ամալյանն էլ ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացվող` հեռուստաընկերությունների հաղորդումների տասնօրյա մոնիթորիգի արդյունքները, այն մեթոդաբանությունը, որով առաջնորդվում են իրենց գործառույթներն իրականացնելիս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---