ԱԺ նախագահը խորհրդարանի աշխատակիցներին դասային աստիճաններ է շնորհել

ԱԺ նախագահը խորհրդարանի աշխատակիցներին դասային աստիճաններ է շնորհել

PanARMENIAN.Net - «ՀՀ Ազգային ժողովում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը և աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը ապրիլի 17-ին աշխատակազմի 14 աշխատակիցների շնորհել են համապատասխան դասային աստիճաններ:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորել է ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին դասային աստիճան ստանալու կապակցությամբ` մաղթելով արդյունավետ աշխատանք: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ազգային ժողովում աշխատում են արհեստավարժ ու բանիմաց մասնագետներ, որոնք մշտապես բարձր են պահում խորհրդարանի, մասնավորապես խորհրդարանի աշխատակազմի պատիվը:

Ներկաները շնորհակալություն են հայտնել ԱԺ ղեկավարությանը` ընդգծելով, որ կփորձեն իրենց ծառայողական պարտականություններն էլ ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել` նպաստելով օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---