«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի հետաքրքիր բաժակաճառը

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի հետաքրքիր բաժակաճառը

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքում կուսակցական ակտիվի հետ ճաշկերույթի ժամանակ բավականին հետաքրքիր բաժակաճառ է ասել: Սերժ Սարգսյանն ասել է, թե բոլոր այդտեղ հավաքվածները թերություններ ունեն:

«Գուցե որոշները` քիչ, Սյունիքի մարզպետը` մի քիչ շատ, բայց Սուրիկը լավ տղա է: Լավ` նկատի ունեմ հայրենասեր նաև:

Եթե հիմա ասենք` Սուրիկ, պետք է հանուն հայրենիքի հրկիզվես, ինքը հրապարակում կինքնահրկիզվի»,-հայտարարել է Սարգսյանը: «Ժողովուրդի» տեղեկություններով` այդ ճաշկերույթին ներկա է եղել մոտ 200 հոգի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---