Օլիմպիական խաղերի բացումից հարյուր օր առաջ Լոնդոնում միջոցառումներ են անցկացվել

Օլիմպիական խաղերի բացումից հարյուր օր առաջ Լոնդոնում միջոցառումներ են անցկացվել

PanARMENIAN.Net - Բրիտանական մայրաքաղաքը ամառային Օլիմպիադային բավականին լավ պատրաստված է մոտենում: Այն կարող է լինել ժամանակակից Օլիմպիական շարժման ամենագրավիչ ներկայացումներից մեկը: Այս մասին հայտարարել է 2012թ Օլիպիական և Պարալիմպիկ խաղերի Լոնդոնի կազմկոմիտեի ղեկավար Սեբաստյան Կոուն` սպորտային տոնի բացման արարողությունից հարյուր օր առաջ:

Այս առնչությամբ Լոնդոնում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ, այդ թվում` Քյու թագավորական բուսաբանական այգում:

2012թ Խաղերի կազմակերպիչների համար որոշիչ պահ է մոտենում, նշել է Կոուն: «Մենք հասկանում ենք, որ անում ենք մեր կյանքի կարևորագույն աշխատանքը, որը պետք է լավագույնս ավարտենք»,-խոստովանել է Կոուն:

Լոնդոնյան Կազմկոմիտեի ղեկավարը կարևորագույն խնդիրների թվում նշել է տրանսպորտային խնդիրները, քանի որ առաջին անգամ ամառային Օլիմպիադան կանցկացվի մեծ քաղաքի կենտրոնից ոչ հեռու:

Եվս մեկ կարևոր խնդիր է տոմսերի վաճառքը: Մյուս ամիս ինտերնետի միջոցով կիրացվի դրանց վերջին պարտիան, և նա հույս է հայտնել, որ այդ գործընթացը չի դառնա «տեխնիկական խնդիրների զոհ, ինչպես նախորդ անգամ»,-հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ կազմակերպիչները իրականացնում են օլիմպիական օբյեկտների ստուգման ծրագիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---