Հայաստանյան ընտրություններին կհետևեն ICES եվրոպացի և ամերիկացի փորձագետները

Հայաստանյան ընտրություններին կհետևեն ICES եվրոպացի և ամերիկացի փորձագետները

PanARMENIAN.Net - Ընտրակարգերի միջազգային փորձաքննական կենտրոնի (ICES) դիտորդների առաքելությունը, ի դեմս 20 անկախ փորձագետների, որոնք ներկայացնում են ԵՄ երկրները, ԱՄՆ-ն ու Իսրայելը, հավատարմագրվել է ՀՀ ԿԸՀ-ում՝ արձանագրություն թիվ №120-Ա, 14.04.2012թ.:

Հայաստան ժամանող ICES առաքելության կազմում են Եվրախորհրդարանի, ինչպես նաև եվրոպական երկների ազգային խորհրդարանների անդամներ, քաղաքագետներ, իրավաբաններ ու լրագրողներ ԱՄՆ-ից, Կենտրոնական Եվրոպայից ու Իսրայելից, որոնք քաղաքական մոնիտորինգի մեծ փորձ ունեն: Առաքելության ղեկավարն է ICES նախագահ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը:

Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը, ընտրությունների օրն առաքելությունը կլինի Երևանում, Գյումրիում, Վանաձորում ու մարզկենտրոններում: «Մեր խնդիրն է առավելագույնս լիարժեք ծանոթանալ ընտրական գործընթացին, տեղամասերի բացմանը, քվեարկությանն ու քվեների հաշվարկին»«-ասել է Ցինկերը: Նա նաև նշել է, որ առաքելությունը ստացել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը և հայկական ԶԼՄ-ների մոնիտորինգ է վարում ապրիլի 8-ից:

Առաքելության կազմում են Եվրախորհրդարանի պատգամավորներ Յոհանն Ստադլերը (Ավստրիա), Զիտա Գուրմանը (Հունգարիա), Ջոն Սվեյլսը ԱՄՆ-ից և Հայաստանում Իսրայելի առաջին դեսպան Բարուհ Բեն Ներիան:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները կներկայացվեն մայիսի 7-ին երևանյան մամլո ասուլիսում:

ICES կենտրոնը ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է, այն ստեղծվել է 2005թ.:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---