Ալեքսանդր Կռիլով. Ընտրություններից հետո արմատական փոփոխություններ ՀՀ ու ՌԴ հարաբերություններում չեն լինի

Ալեքսանդր Կռիլով. Ընտրություններից հետո արմատական փոփոխություններ ՀՀ ու ՌԴ հարաբերություններում չեն լինի

PanARMENIAN.Net - «Ընտրություններից հետո արմատական փոփոխություններ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում չեն լինի»,-հայտարարել է ՌԴ Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: Ըստ նրա, Հայաստանի սահմանների մոտ իրավիճակը շարունակվում է սրվել, առաջին հերթին հարևանների՝ Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պատճառով: Հայաստանին անվտանգության երաշխիքներ են պետք, որոնք տալիս է նրան Ռուսաստանը: Մի քանի տարի առաջ բանավեճ էր գնում այն մասին, թե արդյոք կարելի է այլընտրանք գտնել Ռուսաստանին, սակայն ոչ վաղ անցյալը ցույց տվեց, որ «օտար երաշխիքներն այդքան գործուն չեն», ասել է Կռիլովը:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---