«Անելիք» դրամական փոխադրումների համակարգով 2012-ի 1-ին եռամսյակում փոխանցվել է 0,2 մլրդ դոլար

«Անելիք» դրամական փոխադրումների համակարգով 2012-ի 1-ին եռամսյակում փոխանցվել է 0,2 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - 2012 թվականի 1-ին եռամսյակում «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով իրականացվել է ավելի քան 0,2 մլրդ ԱՄՆ դոլարի փոխանցում, որը մոտ 21 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Թռիչքային աճ է նկատվել ՌԴ ռուբլով փոխանցումների դեպքում, որը նախորդ տարվա համեմատ աճելէ 220 %-ով:

Համակարգով իրականացված փոխանցումների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 92 %-ով` հասնելով գրեթե կես միլիոնի:

«2008 թվականի մինչճգնաժամային տարվա ցուցանիշների հետ համեմատած, 2012 թվականի 1-ին եռամսյակում զուտ փոխանցումների քանակը աճել է 62%-ով: Կցանկանայի նշել, որ այս աճը պայմանավորված է ՌԴ ռուբլով փոխանցումների աճով, մրցակցային և ցածր փոխանցման սակագներով, ինչպես նաև փոխանցումներիիրականացման արագությամբ, աշխարհի գրեթե 100 երկրներում գործող «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով» - իր խոսքում նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---