Լևոն Ջուլֆալակյան. Հավաքականն առաջին վարկանիշային մրցաշարի կմեկնի ապրիլի 19-ի առավոտյան

Լևոն Ջուլֆալակյան. Հավաքականն առաջին վարկանիշային մրցաշարի կմեկնի ապրիլի 19-ի առավոտյան

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ասել է, որ ապրիլի 19-ի առավոտյան հավաքականը Երևան-Մոսկվա-Սոֆիա չվերթով կմեկնի առաջին վարկանիշային մրցաշարի:

«Հավաքները նորմալ են ընթացել, բոլոր ըմբիշները պատրաստ են, և հուսով եմ, որ նրանք լավ ելույթ կունենան»,- ասել է Ջուլֆալակյանը:

Դեռ ապրիլի 5-ին մարզիչն անվանել են ըմբիշների անունները, ովքեր հանդես կգան Սոֆյայում, բայց այդ ժամանակ դեռ չէր որոշել, թե Հայաստանն ով կներկայացնի մինչև 66 կգ քաշային կարգում:

«Մեր մարզչական շտաբը որոշել է, որ տվյալ պահին պատրաստ է Սասուն Ղամբարյանը, և նա կմասնակցի առաջին մրցաշարին»,- հավելել է մարզիչը:

Բուլղարիայում առաջին վարկանիշային մրցաշարը տեղի կունենա ապրիլի 20-23-ը: Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը, Ալեքսանդր Միքայելյանը, Հրաչ Հովհաննիսյանը, Արթուր Ալեքսանյանը, Յուրի Պատրիկեևը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---