Լոնդոնի Օլիմպիական խաղերի կարգախոսը կլինի «Ոգեշնչելով սերնդին»

Լոնդոնի Օլիմպիական խաղերի կարգախոսը կլինի «Ոգեշնչելով սերնդին»

PanARMENIAN.Net - Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան «Ոգեշնչելով սերնդին» կարգախոսի տակ, հայտարարել են LOCOG կազմկոմիտեի ներկայացուցիչները՝ նվիրված մինչև խաղերի մեկնարկը 100 օրվա հաշվարկին:

Այդ ամսաթվի պատվին «Կյու Գարդեն» այգում ներկայացվել են ավելի քան 20 հազար գույների հսկայական օլիմպիական օղակներ:

Օլիմպիական խաղերի խորհրդանիշը երևում է այգու վրա թռչող ինքնաթիռներից, որոնք ժամանում են կամ մեկնում «Հիթրոու» օդանավակայանից, որն ընդունելու է մասնակիցներների հիմնական զանգվածին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---