Բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը դուրս է եկել Տրապիզոնի վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ

Բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը դուրս է եկել Տրապիզոնի վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Տրապիզոնում շարունակվում է բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ խաղարկվում էին Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մինչև 69 կգ քաշային կարգում Հրայր Մաթևոսյանը քառորդ եզրափակչում հաղթել է Պատրիկ Պոյչիչկիին (Գերմանիա) և դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Ապրիլի 18-ին հայ բռնցքամարտիկներից հանդես կգա նաև Արա Պուլուզյանը, նրա մրցակիցը կլինի Արտյոմ Զայցևը (Ռուսաստան): Այսօր ելույթ է ունեցել նաև Վլադիմիր Սարուխանյանը (60լգ ք/կ), սակայն զիջել է մրցակցին: Ինչպես պատմել է Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը և գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը փորձում են բողոքարկել մրցավարների որոշումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---