Հայաստանը մասնակցում է Բրազիլիայում անցկացվող Բաց կառավարման գործընկերության առաջին կոնֆերանսին

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-18-ին Բրազիլիայում անցկացվում է Բաց կառավարման գործընկերության առաջին տարեկան կոնֆերանսը: Ապրիլի 17-ին Բրազիլիայի մայրաքաղաքում, Հայաստանը, ի դեմս ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի, «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ներկայացրել է ՀՀ Գործողությունների ծրագիրը (Action Plan on Open Governance):

Հայաստանի պետական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ արտաքին գործերի փախնախարար Աշոտ Հովակիմյանը, Վրաստանը ներկայացված էր ի դեմս արդարադատության փոխնախարար Գեորգի Վաշաձեի, Ադրբեջանը՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովի: Ամենափոքրաթիվը Հայաստանի պաշտոնական պատվիրակություն էր՝ 2 հոգի, Վրաստանից ներկա էին 8 հոգի, Ադրբեջանից՝ 12: Կոնֆերանսին մասնակցում են ավելի քան 500 հոգի, աշխարհի 75 երկրներից:

Հարավային Կովկասի երկրների գործողությունների ծրագրերի քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել նաև այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցել էին գործողությունների ծրագրերի մշակմանը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը ներկայացրել է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բոլոր առաջարկները ներմուծվել են Հայաստանի գործողությունների ծրագրում: Փոխնախարար .Հովակիմյանի ներկայացմամբ, մշակմանը մասնակել են 8 պաշտոնյա իշխանմություններից և 8 հոգի քաղաքացիական հասարակությունից, այդ թվում՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակուռուպցիոն կենտրոնից:

Հայաստանի գործողությունների ծրագրի հիմնական դրույթները, առավելապես նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը. հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացում, հանրային վարչարարությաւն արդյունավետության և գործառնական բարեփոխում, Էլեկտրոնային կառավարման զարգացում, ներքին աուդիտի համակարգի կատարելագործում, գնումների գործընթացի կատարելագործում և թափանցիկության ապահովում, հանրային ծառայությունների որակի բարելավում, հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, տեղեկատվության ազատության զարգացում, այդ թվում պաշտոնական կայքերի ձևաչափային համանմանեցում, բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների և գույքի հայտարարագրերի հրապարակայնացում, հարկային վարչարարության թափանցիկության բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար և այլն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---