ՄԻ պաշտպանն ՀԱԿ-ին առաջարկել է իր աջակցությունը նախընտրական շրջանում

ՄԻ պաշտպանն ՀԱԿ-ին առաջարկել է իր աջակցությունը նախընտրական շրջանում

PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ՄԻՊ գրասենյակից` hանդիպման ընթացքում պաշտպանն առաջարկել է դաշինքին իր նոր, համալրված ռեսուրսներով աջակցությունը նախընտրական և ընտրական շրջանում:

Քննարկման ընթացքում ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարը բարձրացրել է նախընտրական ցուցակների և գրանցումների հետ կապված խնդիրը, ինչպես նաև Կոնգրեսի հանրահավաքների ժամանակ հանրային տրանսպորտի երթևեկության խոչընդոտները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---