Տեղի է ունեցել «Մինչ հոգիներու աճուրդը»` Ցեղասպանության մասին պատմող գրքի շնորհանդեսը

Տեղի է ունեցել «Մինչ հոգիներու աճուրդը»` Ցեղասպանության մասին պատմող գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Սօսի Գևոնեանի «Մինչ հոգիներու աճուրդը» գրքի շնորհանդեսը: Այն գրվել Օրորա Մարտիկանյանի «Խոշտանգված Հայաստան» վեպի հիման վրա: PanARMENIAN.Net ին նախարարությունից տեղեկացրել են, որ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդ Սօսի Գևոնեանի այս նախաձեռնությունը` նշել է, որ բոլոր հնարավոր միջոցներով պետք է պայքարել` ստիպելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

Հեղինակ, հրատարակիչ Սօսի Գևոնեանը համառոտ ներկայացրել է «Մինչ հոգիներու աճուրդը» գիրքը: Այն պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ 17-ամյա Արշալույս Մարտիկանյանի գործունեության մասին, ով 1917 թվականի նոյեմբերին հասել էր ԱՄՆ, ապաստան գտել Նյու Յուրքում ապրող մի հայ ընտանիքում: Արշալույսի պատմությունների հիման վրա Նյու Յորքի թերթերում Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների, թուրքական վայրագությունների վերաբերյալ նյութեր են տպագրվում, գիրք է հրատարակվում, այնուհետև ֆիլմ է նկարահանվում և ցուցադրվում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում:

ԱՄՆ-ում ստեղծվում է «Հայ և Սուրիացիներու Նպաստամատոյց Ամերիկեան Կոմիտէ», որի կազմակերպած դրամահավաքի արդյունքում հավաքված միջոցներն ԱՄՆ հյուպատոսարանների և հայ միսիոներների միջոցով ուղղվում էին Օսմանյան կայսրության հայերի կարիքները հոգալու համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---