Լևոն Շիրինյան. Թուրքիայի ժողովրդավարացումը չի օգնի Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Լևոն  Շիրինյան. Թուրքիայի ժողովրդավարացումը չի օգնի Հայոց ցեղասպանության ճանաչմանը

PanARMENIAN.Net - «Թուրքիան կշարունակի Ցեղասպանության հերքման քաղաքականությունը, ոչ մի փոփոխություն չի լինի, կարող են փոխվել միայն ճանաչման դեմ պայքարի ձևերը»,- այսօր Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Որոշ քաղաքական և հասարական գործիչների համոզվածությունն այն բանի վերաբերյալ, որ Թուրքիայի ժողովրդավարացումը կօգնի Ցեղասպանության ճանաչմանը, չի համապատասխանում իրականությանը: Նրանք կշարունակեն հերքման քաղաքականությունը, միայն ավելի հնարամիտ միջոցներով: Փորձագետը ոչ համոզիչ է անվանել Թուրքիայի որոշ հասարակական գործիչների կողմից ցեղասպանության ճանաչումը և քննարկոմները: «Եթե նրանք ճանաչեն Ցեղասպանությունը և կոչ անեն վերադարձնել Հայաստանին հողերը և ունեցվածքը, միայն այդ ժամանակ կարելի է հավատալ նրանց»,- հայտարարել է Շիրինյանը:

-ԼՀ-

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---