ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը նախաքննություն է կատարում զինծառայողների սպանության և վիրավորելու փաստի առթիվ

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը նախաքննություն է կատարում զինծառայողների սպանության և վիրավորելու փաստի առթիվ

PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 13:20-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի դիակը, մեկ այլ զինծառայող ստացել է հրազենային վիրավորում: Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---