Բացվեց «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը

Բացվեց «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 18-ին` Հուշարձանների պահպանության միջազգային օրը, տեղի ունեցավ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի նոր մշտական ցուցադրության բացումը: Բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանի սրահներով և ծանոթացավ ցուցանմուշներին:

«Առաջին անգամ ցուցադրության մեջ ներկայացված է 177 իր, որոնք բոլորն էլ բնօրինակներ են: Հատկապես կարևոր են այն չափագրություններն ու հատակագծերը, որոնք արվել են Զվարթնոցը երկրորդ անգամ ազգին նվիրող Թորոս Թորամանյանի կողմից»,- PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում ասաց Փիլիպոսյանը:

Բացի ցուցադրությունից վառվեցին տաճարի լույսերը: Չորս աշտարակներից բաղկացած հուշարձանը լուսավորվում է բացառապես սպիտակ գույնի լույսով: 2009-ին գույնզգույն լույսերով լուսավորվել է Գառնու հեթանոսական տաճարը: Լուսավորության բացման արարողությանը ելույթ ունեցավ «Հովեր» կամերային երգչախումբը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---