// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը անհրաժեշտ են համարում շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով բանակցությունները: Ինչպես Վարշավայից հաղորդել են հայկական ԶԼՄ-ների թղթակիցները, այդ մասին նախագահները հայտարարել են Լեհաստանի մայրաքաղաքում երեկ կայացած առանձնազրույցի արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ անմիջական շփումների համար կօգտագործվեն տարբեր միջազգային միջոցառումներ: Միեւնույն ժամանակ նա հանդես է եկել ղարաբաղյան խնդիրը լուծելու համար երկու երկրների արտգործնախարարների հանդիպումների ինտենսիֆիկացման օգտին: Նրա խոսքերով, արդեն մայիսին նախատեսվում է Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Իր հերթին Իլհամ Ալիեւը գնահատել է բանակցությունները իր հայ գործընկերոջ հետ որպես «կառուցողական երկխոսություն», որը վկայում է հակամարտության կարգավորման ուղիների որոնման երկուստեք գործադրվող ջանքերի մասին:
 Ուշագրավ
Մշակվել է արդարադատության նախարարության կողմից
Օսիպյանը միաժամանակ նշել է, որ ցանկացած գործ ունի իր սահմանափակումները
Նրան կալանքը անձնական երաշխավորությամբ փոխվել էր մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ
Նշվում է, որ ավիաընկերությունները պատրաստակամ են մասնակցել 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով