ԵՊՀ-ում թոքախտի համաճարա՞կ է

ԵՊՀ-ում թոքախտի համաճարա՞կ է

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Երևանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները հրաժարվել են շենք մտնել ու դաս անցկացնել՝ հայտարարելով, որ շենքում թոքախտի համաճարակ է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մանրամասնեց, որ իրականում ոչ մի համաճարակ էլ չկա:

«2-րդ կուրսի ուսանողուհու մոտ թոքախտ է հայտնաբերվել մոտ մեկ շաբաթ առաջ, և նա հոսպիտալացվել է: Ուսանողներն էլ, տեղյակ չլինելով՝ ինչ է թոքախտն ու ինչպես է տարածվում, վախեցել էին ու աղմուկ բարձրացրել:

Մենք էլ հրավիրեցինք Տուբերկուլյոզի ազգային ինստիտուտի տնօրենին, Հակահամաճարակային ծառայության տնօրենին, առողջապահության նախարարության ներկայացուցչին, որոնք ուսանողներին բացատրեցին, որ թոքախտի հարուցիչը օդի հետ 10 վայրկյան շփումից հետո մահանում է: Այսինքն ոչ մի ախտահանման մասին խոսք անգամ գնալ չէր կարող»,- մանրամասնեց Գրիգորյանը:

Նա նշեց, որ այսօր ուսանողները չեն մասնակցել 1-2 և 3-4 դասերին, սակայն 5-6-րդ ժամերն անցել են դասացուցակի համաձայն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---