Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեղեկատվական պատերազմում Ադրբեջանի աշխատանքի հիմնական մեթոդը կեղծիքներն են

PanARMENIAN.Net - «Ադրբեջանական իշխանությունների աշխատանքի հիմնական մեթոդը տեղեկատվական պատերազմում զանգվածային կեղծիքներն են»,- այսօր մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով, նրանք հսկայական փողեր են ծախսում՝ տպագրելով անլուրջ գրականություն Ղարաբաղի և հայերի մասին: «Գրականություն թողարկելիս քանակական առումով ադրբեջանցիները, անկասկած, գերազանցում են մեզ, այսպես օրինակ, եթե Մոսկվայում գրականություն որոնել ղարաբաղյան հակամարտության մասին, ապա գրականության մեծամասնությունը կլինի ադրբեջանական քարոզչություն»,- ասել է Մելիք-Շահնազարյանը: Ամեն դեպքում, հետազոտողների կամ շատ թե քիչ իրազեկ մարդկանց կողմից այդ գրականությունն անլուրջ է ընդունվում: Քաղաքագետ նշել է, որ այնուամենայնիվ պետք է աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի ավելի քիչ մարդիկ դառնան ադրբեջանական կեղծիքների գերին: Հայկական ԶԼՄ-ների հիմնական թերությունը երբեմն իրադարձությունները լուսաբանելիս անբավարար պատրաստվածությունն է, յուրաքանչյուր ոլորտում պրոֆեսիոնալ լրագրողներ պահելու հնարավորության բացակայությունը և չֆիլտրված ինտերնետի օգտագործումը:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
Partner news