Orange բարեգործական հիմնադրամը նշում է Հայաստանում իր աշխատանքի մեկ տարին

Orange բարեգործական հիմնադրամը նշում է Հայաստանում իր աշխատանքի մեկ տարին

PanARMENIAN.Net - Orange Armenia ընկերությունը կարևոր դեր է կատարում Հայաստանի և նրա քաղաքացիների սոցիալական և տնտեսական կյանքում, ապրիլի 19-ին Երևանում օպերատորի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Ֆրանս Տելեկոմ – Orange-ի հաղորդակցության և բարեգործության գծով գործադիր տնօրենի տեղակալ Քրիստին Ալբանելը: Նա հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կիսել է տպավորությունները Հայաստանի մայրաքաղաքով կատարած փոքր շրջայցից: «Բրենդը լավ ինտեգրվել է և սազում է Երևանին»,- ընդգծել է նա:

Քրիստին Ալբանելը Հայաստանում է գտնվում Orange բարեգործական հիմնադրամի աշխատանքի մեկ տարվա կապակցությամբ: Առավոտյան կայացել է հանդիպումը Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հաղորդակցության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները և զարգացման հնարավոր միտումները:

Անդրադառնալով Հիմնադրամի ծրագրերին հեռանկարում` Բրունո Դյութուան իր հերթին նշել է, որ կշարունակվեն այն ուղղությունները, որոնք մեկնարկել են 2010-2011թթ., դրա հետ մեկտեղ 2012-ին ուշադրության կենտրոնում կլինի գյուղական համայնքների զարգացումը Հայաստանի հեռավոր մարզերում:

2011թ. աշխարհի ավելի քան 13 երկրներում հիմնադրամն իրագործել է 20 մլն եվրոյի ծրագրեր:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---