ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ29 ապրիլի 2004 - 23:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Ֆրանսիայի Արնուվիլ լե Գոնես քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը, Արնուվիլ լե Գոնեսի քաղաքապետ Միշել Օմասը, Ֆրանսիայի պետական եւ քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Իր ելույթում դեսպան Է.Նալբանդյանը մասնավորապես նշել է, որ նորաբաց հուշարձանը գալիս է լրացնելու չորս տասնյակ այլ հուշարձանների շարքը, որոնք կան Ֆրանսիայի ողջ տարածքում եւ մարտահրավեր են Հայոց ցեղասպանության փաստի ժղտողական քաղաքականությանը: Նա հիշեցրել է Ֆրանսիայի արդարադատության նախարարի խոսքերն այն մասին, որ Ֆրանսիայում 2001թ. ընդունված Հայոց ցեղասպանության մասին օրենքով կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել տվյալ պատմական փաստը ժխտողներին: Հուշարձանի բացմանը զուգընթաց Արնուվիլ լե Գոնեսում անց են կացվում հայ մշակույթի օրեր: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |