EuFoA. Եվրախորհրդարանականները կարողացան ղարաբաղյան հարցում խուսափել Ադրբեջանի լարած թակարդներից

EuFoA. Եվրախորհրդարանականները կարողացան ղարաբաղյան հարցում խուսափել Ադրբեջանի լարած թակարդներից

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Եվրոպական խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հետ ասոցացման համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների համատեքստում, հաղորդում է «Հայաստանի եվրոպական բարեկամների» (EuFoA) գրասենյակը: EuFoA-ն ողջունում է այն, որ Եվրախորհրդարանի բանաձևերում գերակշռում են Արևելյան գործընկերության հիմնարար արժեքները և հատկապես` վերաբերմունքը ժողովրդավարացման հանդեպ ու հավասակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ: Զեկույցը բարենպաստ է Հայաստանի համար, բայց և հիշեցնում է, որ կատարման համար անհրաժեշտ պայմաններ են մնացել:

Մասնավորապես, Եվրախորհրդարանը հստակ խոստովանում է, որ Հայաստանն «ավելի եվրոպական» է դարձել, և ԵՄ կողմից ավելի մեծ օգնության կոչ է անում հանրապետության եվրաինտեգրացիայի գործընթացում, հայտնել է EuFoA գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Եվրախորհրդարանը վճռականորեն օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքների բոլոր կետերի փաթեթային կատարմանը, այդ թվում և «անվտանգության միջազգային երաշխիքներին, որոնք կներառեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ ապագա իրավաբանորեն պարտադիր ազատ կամարտահայտման համար պատշաճ պայմանների ստեղծման նպատակով բազմազգ խաղաղապահական օպերացիան»: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին` Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպա-Հայաստան խորհրդատվական խմբի անդամ Անդրեյ Կովաչևը հայտնել է լիագումար նիստում, որ «այդ հարցը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի շրջանակում և համաձայն Մինսկի խմբի հետ համաձայնեցրած սկզբունքների: ԵՄ դերի ուժեղացումը տարածաշրջանում մեզնից պահանջում է զգույշ լինել մեր գնահատականների հարցում, այնպես որ մենք չպետք է հիմնախնդրի փոխըմբռնելի լուծմանը հասնելու հարցում օգնելու փոխարեն (իսկ մենք կարող ենք դա անել) իրականում դժվարացնենք այն»: Քեմբեքը նկատել է, որ «Եվրախորհրդարանը կրկին արտահայտվել է ի օժանդակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի և շարունակում է իր հավարակշռված մոտեցումը ի հեճուկս Ադրբեջանի կողմից աննախադեպ լոբբիստական քարոզարշավի: Ես ուրախ եմ, որ այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի պատգամավորներն ավելի մանրամասն ուսումնասիրեցին բոլոր հարցերը, նրանք կարողացան նկատել Ադրբեջանի լարած թակարդները»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---