ԲՐԻԿՍ երկրները պատրաստ են համալրել ԱՄՀ ռեսուրսները միայն լիազորությունների ընդլայնման դեպքում

ԲՐԻԿՍ երկրները պատրաստ են համալրել ԱՄՀ ռեսուրսները միայն լիազորությունների ընդլայնման դեպքում

PanARMENIAN.Net - ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) երկրները պատրաստ են մասնակցել Արժույթի միջազգային հիմնադրամի ռեսուրսների համալրման ծրագրին, եթե նրանց լիազորությունները կառույցում ընդլայնվեն: ԲՐԻԿՍ երկրների այդ դիրքորոշումը հրապարակել է Բրազիլիայի ֆինանսների նախարար Գիդո Մանտեգան, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Մենք դեռ չենք կարող կոնկրետ թիվ նշել, քանի որ կան նախնական պայմաններ, որ պետք է պահպանվեն»,-ասել է նա:

ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ԱՄՀ-ն մոտ 400 մլրդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի: Ըստ նրա, այդ միջոցներն անհրաժեշտ են հիմնադրամին, եվրոյի գոտու ճգնաժամին հակազդելու համար:

Եվրոպական երկրներն ու Ճապոնիան պատրաստ են տրամադրել մոտ 320 մլրդ դոլար: Մնացած 80 մլրդ դոլարը կառույցը հուսով է ստանալ ԲՐԻԿՍ-ից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---