Ապրիլի 22-ին Խոսրովի անտառի հարևանությամբ ծառատունկ է կազմակերպվելու

Ապրիլի 22-ին Խոսրովի անտառի հարևանությամբ ծառատունկ է կազմակերպվելու

PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և նախաձեռնության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը այսօր «Երկրի օր-2012» քարոզարշավին նվիրված մամուլի ասուլիսում ներկայացրեցին քարոզարշավի առանցքային ծրագրերը և դրա ընթացքում իրականացվող հիմնական միջոցառման՝ ծառատունկի մանրամասները: Ծրագրի շրջանակում նախատեսված ծառատունկը տեղի կունենա ապրիլի 22-ին Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից բուֆերային գոտու հատվածում:

«Հայաստանը փոքր երկիր է՝ սահմանափակ բնական ռեսուրսներով, և այդ ռեսուրսների պահպանությունը և դրա ճիշտ տնօրինումը երկրի համար կենսական խնդիրներ են, որի թերացումները գալիք տասնամյակներում բացասական ազդեցություն կունենան ապագա սերունդների կյանքի որակի վրա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը համախմբվել են հանուն գալիք սերունդների ապագայի»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը: Նրանք նաև ամփոփեցին «Երկրի օր-2012» քարոզարշավի ընթացքում հայտարարված «Դիմավորենք թռչուններին» խորագրով կենդանաբանական այգում ձմեռող ու բնադրող թռչունների մասին հեքիաթների մրցույթը: Մրացանակներ հանձնվեցին երեք անվանակարգերում: Լավագույն հեքիաթի հեղինակը Եղեգնաձորից Տիգրան Սահակյանն է, ով արժանացավ դյուրակիր համակարգչի:

Բանախոսները նաև ներկայացրեցին «Ծիծեռնակաբերդ. ծաղկահավաք» 10 րոպեանոց վավերագրական ֆիլմը, որը պատմում է «Երկրի օրը» քարոզարշավի շրջանակում Մեծ Եղեռնի հուշահամալիրում հավաքված ծաղիկների վերամշակման, ծրագրի նպատակների և իրականացման ընթացքի մասին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---