Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատերական ալյանսի անդամ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատերական ալյանսի անդամ

PanARMENIAN.Net - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտի՝ World global alliance of theatre schools-ի, անդամ: Մամլո ասուլիսի ժամանակ բուհի ռեկտոր Արմեն Մազմանյանը նշեց, որ այն ունի նաև միջազգային երիտասարդական փառատոն, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, աշխարհի որևէ երկրի մայրաքաղաքում: Այս տարի այն անցկացվելու է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, և ինստիտուտն անպայման իր մասնակցությունն է ունենալու դրան:

Մազմանյանը նաև նշեց, որ ՀՀ իշխանությունները սկզբունքորեն համաձայնություն են տվել, որ այդ փառատոնը 2014 թ-ին անցկացվի Հայաստանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---