Զոլյանի՝ վարչապետին ուղղված դիմումը չեղարկված է համարվել

Զոլյանի՝ վարչապետին ուղղված դիմումը չեղարկված է համարվել

PanARMENIAN.Net - ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը փորձել է հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն դա նրան չի հաջողվել: Այսօր բուհի ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ինքը Զոլյանը՝ նշելով, որ ապրիլի 11-ին դիմում է ներկայացրել վարչապետին, որը սակայն կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից չեղարկված է համարվել:

Բանն այն է, որ Զոլյանը դիմումը ներկայացրել է ԵՊԼՀ բլանկի վրա և ներկայացել է որպես համալսարանի պրոֆեսոր, այնինչ նրան ասել են, որ պետք է ներկայանար որպես քաղաքացի:

Հանդիպումից հետո ԵՊԼՀ մի քանի ուսանողներ շարժվեցին դեպի կառավարության շենք՝ Սուրեն Զոլյանի դիմումը վարչապետին փոխանցելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---