Իրանի ափերի մոտ մարտական հերթապահություն են իրականացնում թևավոր հրթիռներով ԱՄՆ նավերը20 ապրիլի 2012 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նավերի խմբավորումը, որը մարտական հերթապահություն է իրականացնում Իրանի ափերի մոտ, ներկայումս «Տոմոհավկ» տիպի 430 թևավոր հրթիռ ունի 1,6 հազար կմ հեռահարությամբ: ԱՄՆ ՌԾՈւ իրազեկման ծառայությունը հայտնել է, որ այժմ Պարսից ծոցում է գտնվում ավիակիրների հարվածային խումբը: Ավիակիրների ևս մեկ խումբ տեղակայված է Արաբական ծովի հյուսիսային մասում: Բացի այդ, նույն տարածաշրջանում է գտնվում նաև ատոմային «Ջորջիա» սուզանավը 154 թևավոր հրթիռով: Ըստ փորձագետների, առկա հրթիռների քանակը բավարար է, ռազմական գործողությունների դեպքում Իրանի ՀՕՊ բոլոր հիմնական միջոցները շարքից դուրս բերելու համար: Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողության առաջին իսկ օրերին ամերիկյան նավերից ու սուզանավերից արձակվել է մոտ 110 թևավոր հրթիռ, հայտնում է Ինտերֆաքսը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |