20 ապրիլի 2012 - 17:16 AMT
Եվրամիությունը մտադիր է նոր պատժամիջոցների սահմանել Սիրիայի դեմ

Եվրոպական Միությունը երկուշաբթի օրը մտադիր է Սիրիայի հանդեպ պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել: Ինչպես գրում է Ինտերֆաքսը, այս որոշումը պայմանավորված է երկրում չդադարող արյունահեղությամբ:

Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բեռնար Վալերոն, «պատժամիջոցները կընդունվեն փարիզյան խորհրդաժողովի ոգով»:

Նոր պատժամիջոցներն արգելում են արտահանել երկու տեսակի ապրանք` շքեղության առարկաներ և հումքի որոշ տեսակներ, որոնք մշակումից հետո կարող են կիրառվել երկրում ճնշումները շարունակելու համար: