Ստեփանակերտում կներկայացվի ռուս ռեժիսորի «Եթե բոլորը…» ֆիլմը Ղարաբաղում հետպատերազմյան կյանքի մասին![]() 20 ապրիլի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Արցախի մայրաքաղաքում ապրիլի 27-ին կկայանա ռուս ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսը: Ինչպես գրում է «Կովկասյան հանգույցը», ֆիլմում անդրադարձ է կատարվում ղարաբաղյան թեմային: Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցադրությունը նվիրված է մայիսի 9-ի եռատոնին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվան, ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձին և Շուշի քաղաքի ազատագրման օրվան: Նախարարությունից հաղորդել են, որ ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա Արցախի Երիտասարդության պալատում: «Եթե բոլորը…» ֆիլմի սյուժեն, որը նկարահանվել է երկու տարվա ընթացքում, ներկայացնում է կյանքը ղարաբաղյան հակամարտությունից հետո, ֆիմում գործողությունները ծավալվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Ֆիլմը ստեղծվել է Time production ընկերության կողմից, որի հիմնադիրն է սցենարի հեղինակ Միքայել Պողոսյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և մշակույթի նախարարության աջակցությամբ: Հայաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է հունվարի 27-ին: Partner news «ДДТ»-ի լիդերը նշեց, որ մեծ ցանկություն ունի ճանաչել հայկական ռոքի ներկայացուցիչներին «Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը 96 երկրից 1200 հայտ է ստացել «Դիանա. Սիրո պատմությունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեղված է 2013-ի օգոստոսին Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի «Հայակ» մրցանակը` «լավագույն դեբյուտ» անվանակարգում Partner news |