20 ապրիլի 2012 - 20:36 AMT
Ձերբակալվել է Աբխազիայի նախագահի դեմ մահափորձի մասին գործով ևս մեկ կասկածյալ

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբայի դեմ մահափորձի մասին գործով չորրորդ կասկածյալը ձերբակալվել է ուրբաթ օրը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով հանրապետության գլխավոր դատախազության վրա:

Ձերբակալվածը 36-ամյա Մուրթազ Սաքանիան է` ձեռնարկության աշխատակից, որի սեփականատերը մահափորձի կազմակերպման մեջ կասկածյալ ձերբակալված Անզոր Բութբան է:

Աղբյուրը հաղորդում է, որ հարցաքննության կանչվելու մասին ծանուցում ստանալով` Մուրթազ Սաքանիան փորձել է ինքնասպան լինել, սակայն նրան հաջողվել է փրկել: Նույն օրը նա բերման է ենթարկվել, իսկ այսօր Սուխումի քաղաքային դատարանը բավարարել է նրա ձերբակալության վերաբերյալ քննչական մարմինների հայցը: