
Եգիպտոսի մայրաքաղաքի Թահրիր կենտրոնական հրապարակում բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ երկրում պահպանվող ռազմական վարչակարգի: Այդ մասին հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:
Մի քանի քաղաքական խմբերի կողմնակիցներ` իսլամիստներ, լիբերալներ և ձախեր, դժգոհություն են հայտնում նախընտրական մրցապայքարից նախագահի որոշ թեկնածուներին հեռացնելու կապակցությամբ:
Ցուցարարները իշխանության եկած զինվորականներին մեղադրում են երկրում բարեփոխումներ իրականացնելու ցանկության բացակայության և իրենց նախագահի թեկնածուի միջոցով իշխանությունը պահպանելու փորձերի մեջ: