Վլադիմիր Կարապետյանը ապրիլի 3-ին Բաքվում տեղի ունեցածը Հայաստանի համար շատ վտանգավոր է համարում

Վլադիմիր Կարապետյանը ապրիլի 3-ին Բաքվում տեղի ունեցածը Հայաստանի համար շատ  վտանգավոր է համարում

PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի Ազատության հրապարակում այս պահին տեղի ունեցող հանրահավաքին թիվ 2 ընտարատարածքում առաջադրված թեկնածու Վլադիմիր Կարապետյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին` նշելով, որ Հայաստանի համար շատ վտանգավոր է համարում ապրիլի 3-ին Բաքվում տեղի ունեցածը. «Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների ստորագրած փաստաթղթում նշվում է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: ՀՀ-ն ու Արցախը որևէ կերպ չեն արձագանքել դրան, այնքան է Հայաստանի իշխանությունը բաց թողել բանակցային գործընթացը, որ անգամ չի կարողանում արձագանքել»:

Ելույթում թեկնածուն խոսել է նաև օրերս Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի մասին, որում նշված է, որ Հայաստանը չպետք է զինծառայողներ ուղարկի Արցախ ծառայության. «Դրանից հետո մեկ քայլ է մնում, որ մեզ հայտարարեն զավթիչ: Այս ամենը ռեժիմի հերթական հանցավոր ձախողումներն են»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---