Սիրիական ազգային խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ին ներխուժել Սիրիա

Սիրիական ազգային խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ին ներխուժել Սիրիա

PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմությունն ի դեմս Սիրիական ազգային խորհրդի դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով ռազմական ներխուժում իրականացնել երկիր: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մենք կրկին կոչ ենք անում ՄԱԿ ԱԽ-ին անհապաղ ռազմական ներխուժում իրականացնել, որպեսզի վերջ տալ սիրիական ժողովրդի դեմ արյունալի ռեժիմին»,- ասվում է հայտարարությունում:

Միևնույն ժամանակ, երկրի մի շարք շրջաններից հաղորդում են, որ այնտեղ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է: Խոսքը գնում է նաև Հոմս քաղաքի մասին, որտեղ վերջերս դաժան ընդհարումներ են տեղի ունենցել ընդդիմության և կառավարության ուժերի միջև:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---