Ամերիկյան համալսարանում դասախոսություն կկարդա միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերտսոնը21 ապրիլի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ապրիլի 23-ին կհյուրընկալի մարդու իրավունքների պաշպանության ոլորտում միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերտսոնին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Հայաստանի Ամերիկյան համալսարանից` իր այցի ընթացքում Ռոբերտսոնը հանդես կգա «Իրավական հայացք ցեղասպանությանը. ինչպես են գլոբալ տեղեկատվությունը և թափանցիկությունը իրավասություններ տալիս օրենքին համընդհանուր արդարությանը հետամուտ լինելու հարցում» խորագրով միջոցառմանը` «Ինչու են Հայոց ցեղասպանությունը հերքողները սխալվում» դասախոսությամբ: Ռոբերտսոնի դասախոսությունը բաց է լինելու: Այն տեղի կունենա ՀԱՀ-ի Փարամազ Աւեդիսեան մասնաշենքի Մանուգեան դահլիճում ժամը 17:30-ին: Դասախոսությունը «Լույս հիմնադրամի» հետ համատեղ կազմակերպվող «Բացե՛ք Ձեր միտքը» խորագրով դասախոսությունների շարքից թվով երրորդն է: Դրան կհաջորդի բանավեճ, որը կվարի ՀԱՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի դեկան Թոմաս Սամուելյանը: Քննարկումների ընթացքում Ռոբերտոսնին կմիանան նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ռոբերտսոնը «Մարդկության դեմ հանցագործություններ. պայքար համընդհանուր արդարության համար» գրքի հեղինակն է, որը վերլուծում է մարդու իրավունքների միջազգային նորմերի կիրառումն ու զարգացումը և սկսվում է Հիտլերի՝ Հայոց ցեղասպանությունը մոռացված իրողություն որակող մեջբերմամբ: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը |