Վաշինգտոնում բացվել է Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված ցուցահանդես21 ապրիլի 2012 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Կոնգրեսի հարևանությամբ` Քափիթլ Հիլլում գտնվող Բարեփոխման լյութերանական եկեղեցու սրահում, տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը։ Ցուցահանդեսը բացվել է «Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի» ջանքերով, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության գերմանացի ականատեսների` մինչ այժմ անհայտ կամ քիչ հայտնի լուսանկարներ։ Բացման արարողությանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, լյութերանական եկեղեցու հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացման խոսքում դեսպան Մարգարյանը մասնավորապես նշել է, որ նման միջոցառումները Եղեռնի զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքի տուրք մատուցելուց բացի հետագա ցեղասպանությունների հնարավորությունը կանխարգելելու կարևոր առաքելություն են կատարում։ Նա շնորհակալություն է հայտնել Բարեփոխման լյութերանական եկեղեցուն ցուցահանդեսն իրենց մոտ անցկացնելու համար։ Բարեփոխման լյութերանական եկեղեցու առաջնորդը կարևորել է Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը։ Նա համոզմունք է հայտնել, որ հավատացյալների համայնքը պետք է իրազեկվի 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին։ Վաշինգտոնի «Հայկական ազգային ինստիտուտի» տնօրեն Ռ. Ադալյանը ներկայացրել է ցուցանմուշները և հակիրճ պատմական ակնարկ կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ |