13  22.04.12 - Իտալացի տենոր Անդրեա Բոչելլիի համերգը Օպերայի հրապարակում

Հռչակավոր տենոր Անդրեա Բոչելին ելույթ ունեցավ Երևանում

Հռչակավոր տենոր Անդրեա Բոչելին ելույթ ունեցավ Երևանում

PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 22-ին Երևանի Ազատության հրապարակում ելույթ ունեցավ հռչակավոր իտալացի տենոր Անդրեա Բոչելին: Այն կրում էր «Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագիրը, և նվիրված էր Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանը: Հրապարակը լեփ-լեցուն էր ինչպես հայ հանդիսատեսով, այնպես էլ օտարազգի զբոսաշրջիկներով: Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ և այլոք: Բոչելին համերգը սկսեց դասական երգացանկով (Բիզե, Վիվալդի), իսկ երկրորդ մասում կատարեց 20-րդ դարի կոմպոզիտերների ստեղծագործություններ: Տենորը ելույթ էր ունենում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) նվագակցությամբ, Հայաստանի պետական կամերային և «Հովեր» երգչախմբերի հետ: Համերգը ղեկավարարեց իտալացի դիրիժոր Մարչելլո Ռոտան:

Համերգի աջակիցներն էին «ԳեոՊրոմայնինգ», «Ռոսգոսստրախ Արմենիա» և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---