24 ապրիլի 2012 - 13:14 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սեյրան Օհանյան. Մենք պետք է հիշենք ու նվիրված լինենք Հայրենիքին ու ժողովրդին

Հայերը պետք է հիշեն Ցեղասպանության ողբերգությունը և նվիրված լինեն մեր Հայրենիքին ու ժողովրդին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Դասը մեկն է՝ պետք է հիշել ու պարտավորվել, որ նվիրաված ենք լինելու մեր Հայրենիքին, մեր ժողովրդին: Եվ ավելի կոնկրետ մեզ վերաբերող մասով՝ պետք է խելամիտ կերպով կազմակերպենք մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանությունը»,-հայտարարել է նախարարը PanARMENIAN.Net-ի թղթակցին Ծիծեռնակաբերդ այցելության ժամանակ:

«Մենք պետք է խոնարհվենք մեր պատմության, մեր անցյալի առջև, մեր յուրաքանչյուր քաղաքացու չարքաշ աշխատանքի առջև՝ հանուն ապագայի»,-հավելել է Օհանյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ