ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԱՎԱՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԵՑԱՎ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Երկրորդ աշխարհամարտի ավարտը եւ խաղաղության հաստատումը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ունեցան ճակատագրական նշանակություն: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ուղերձում` Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Նրա խոսքերով` Հայաստանը ստացավ խաղաղ աշխատանքի եւ համակողմանի զարգացման պատմական հնարավորություն: «1992 թվականից մեր ժողովրդի համար Մայիսի 9-ը դարձել է կրկնակի տոն: Շուշիի ազատագրմամբ այն ձեռք է բերել նոր իմաստ: Այս տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի անխորտակ կամքը` պաշտպանելու իր իրավունքները, ապահովելու իր բոլոր հատվածների անվտանգությունն ու ազատ զարգացումը»,- ասվում է ուղերձում: Հայաստանի նախագահի խոսքերով` խորհրդանշական է, որ հատկապես այս օրերին լրանում է ղարաբաղյան զինադադարի կնքման 10-րդ տարին: «Մենք գիտակցում ենք դրա կարեւորությունը, եւ այսուհետ եւս հավատարիմ ենք մնալու Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին»,- ասվում է ուղերձում:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---