Ադրբեջանական բանակը գնդակոծել է հայաստանյան գյուղը. Դպրոցն ու մանկապարտեզը տարհանվել են

Ադրբեջանական բանակը գնդակոծել է հայաստանյան գյուղը. Դպրոցն ու մանկապարտեզը տարհանվել են

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 11-ից 12-ի սահմաններում կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Դովեղ գյուղի հատվածում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետարանի աշխատակից Մանյա Սարուխանյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը անկանոն կրակոցներ է արձակել գյուղի ուղղությամբ, սակայն այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է:

«Մեր շրջանի զորամասի հրամանատարական կազմին տեղյակ ենք պահել, իրենք հիմա այստեղ են, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ»,- ասաց գյուղապետարանի ներկայացուցիչը: Նա նշեց, որ անվտանգության նկատառումներով տարհանվել են գյուղի դպրոցի ու մանկապարտեզի աշակերտներն ու աշխատակիցները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---