Երևանում 1915-ի ասորի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշաքար է բացվել

Երևանում 1915-ի ասորի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշաքար է բացվել

PanARMENIAN.Net - Երևանի Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում այսօր բացվել է 1915 թվականի ասորի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշաքար: Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչների պնդմամբ՝ այն ապացույցն է, որ ցեղասպանությունից չի խուսափել նաև ասորի ժողովուրդը: Ներկաները անմեղ զոհերի հիշատակը հարգեցին մեկ րոպե լռությամբ: Հայաստանի «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայիլովի հավաստմամբ՝ հուշաքարը նախագծվել է երկար բանակցությունների արդյունքում. «Հուշարձանի նախագիծը ներկայացրել է Հայաստանի «Աթուր» ասորիների ասոցիացիան:

Շնորհակալ ենք, որ մեզ թույլատրեցին տեղադրել այն հենց այս տարածքում: Նախագծման սկզբից մեզ աջակցել են Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս ՀՀ նախագահի, իսկ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հանրապետական կուսակցությունը»: Հուշաքարի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի, ինչպես նաև բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական գործիչներ և դիվանագետներ, պատվիրակներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---