Արոնյան-Կրամնիկ ցուցադրական ռափիդ-պարտիան ավարտվել է հայ շախմատիստի հաղթանակով![]() 26 ապրիլի 2012 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի միջև 4-րդ տուրի ոչ ոքիից հետո, տեղի է ունեցել ցուցադրական ռափիդ-պարտիա: Այս պարտիայում հաղթանակ է տարել հայ գրոսմայստերը: Խաղացվել է իսպանական պարտիա: 8-րդ քայլին ռուսը կիրառել է հազվադեպ ընթացիկ քայլ, ինչը հանգեցրել է գրեթե հավասար հնարավորություններով պայքարի: Միտտելշպիլում մրցակիցները չեն խուսափել դիրքերի առավելագույն սրման գնալուց, և որոշիչ պահին, Կրամնիկը չի համարձակվել ձիով թռիչք կատարել, հաղորդում է chess-news.ru-ն: Այս խաղի արդյունքը չի ներառվում խաղերի ընդհանուր արդյունքների ցուցակում, որի հաշիվը ներկայումս 2:2 է: Երկու հիմնական եզրափակիչ պարտիաները տեղի կունենան ապրիլի 27-ին և 28-ին: Partner news Նորարարությունը ուժի մեջ կմտնի 2014-2015թթ. խաղաշրջանում Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Partner news |