Աշխատանքի առաջին տոնավաճառը կկազմակերպվի Կոտայքում

Աշխատանքի առաջին տոնավաճառը կկազմակերպվի Կոտայքում

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն այս տարի առաջին աշխատանքի տոնավաճառը կկազմակերպի Կոտայքի մարզում` մայիս ամսին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց գործակալության աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը:

Նրա խոսքով` Կոտայքն այս պահին ամենաշատ աշխատատեղեր ներկայացրած մարզն է:

Բեժանյանը նշեց, որ այս տարի նախատեսվում է կազմակերպել 6 աշխատանքի տոնավաճառ, որոնք կախված աշխատաշուկայի պահանջներից` կանցկացվեն ինչպես Երևանում, այնպես էլ տարբեր մարզերում: Տոնավաճառները նպատակ ունեն գործատուների և աշխատանք փնտրողների միաժամանակյա հանդիպումների միջոցով մեծացնել աշխատատեղ գտնելու հնարավորությունները:

Զբաղվածության 2011 թվականի պետական ծրագրի շրջանակներում աշխատանքի տոնավաճառները կազմակերպվել են Երևանում, Հրազդանում, Սևանում, Աշտարակում, Գյումրիում ու Վանաձորում, ինչի արդյունքում աշխատանք է գտել 508 մարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---