Թեհրանը զգուշացնում է. Անհրաժեշտության դեպքում Իրանի ՌԾՈւ կարող են Նյու Յորքից երեք մղոն հեռավորության վրա հայտնվել

Թեհրանը զգուշացնում է. Անհրաժեշտության դեպքում Իրանի ՌԾՈւ կարող են Նյու Յորքից երեք մղոն հեռավորության վրա հայտնվել

PanARMENIAN.Net - Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է. «Իրանական ՌԾՈւ այնպիսի հզորության են հասել, որ կարող են ներկա գտնվել համաշխարհային օվկիանոսի ցանկացած կետում, իսկ անհրաժեշտության դեպքում ՝ Նյու Յորքից երեք մղոն հեռավորության վրա»:

Փոխծովակալ Ֆադավին հավելել է. «Ամերիկացիները միջոցների չունեն աշխարհում գերիշխելու համար, բացի Պարսից ծոցում ռազմածովային ներկայությունից, նրանք Իրանի իսլամական հեղափոխությունը համարում են իրենց ճանապարհին գլխավոր արգելքը»:

Նրա խոսքով, «Օրմուզի նեղուցը խորհրդանշում է ողջ Պարսից ծոցը, իսկ իմպերիալիստները ողջ աշխարհում օգտագործում են միայն ուժի լեզուն և ոչ մի այլ լեզու չեն հասկանում»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---