Շարմազանովը Թուրքիայի ԱԳՆ-ին. Ցեղասպանության փաստը երբեք չի կարող քննարկման առարկա դառնալ

Շարմազանովը Թուրքիայի ԱԳՆ-ին. Ցեղասպանության փաստը երբեք չի կարող քննարկման առարկա դառնալ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-իքննադատական գնահատականներին, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւՖրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդի` Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ արվածհայտարարություններին: Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահն ասել է. «Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտումը և դրանց ժխտման քրեականացումը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության փաստի քննարկման Թուրքիայի առաջարկին, ապա եւս մեկ անգամ նշեմ, որ Հայոց Ցեղասպանության փաստը որեւէ պարագայում երբեք քննարկման առարկա չի կարող դառնալ: Հայ-թուրքական բնականոնհարաբերությունների հաստատման համար միակ խոչընդոտը Թուրքիան է, որը շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը, նախապայմաններով խոսել իր հարեւանի հետ եւ շարունակաբար ժխտել Հայոց ցեղասպանության փաստը:

Հայ-թուրքական կարգավորում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Թուրքիան վերջ դնի վերոնշյալ կեցվածքին եւ կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները”:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---