Բերդում բացվել է Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղի հնեցման արտադրամաս![]() 26 ապրիլի 2012 - 21:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նա այցելել է Երևանի կոնյակի գործարանի Բերդ քաղաքի մասնաճյուղ, որտեղ բացվել է գործարանի հնեցման արտադրամասը: Նախագահին ներկայացվել է Բերդ քաղաքում կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքը: Դրանք նախատեսվում է ավարտել 2014թ. առաջին կիսամյակում: Սարգսյանին զեկուցվել է նաև ՀՀ Նախագահի 30.07.2008թ. կարգադրության միջոցառումների ժամանակացույցով նախատեսված Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիր աղբյուր-Բերդ ավտոճանապարհի վերանորոգման շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Երկրի ղեկավարը եղել է նաև Վազաշեն համայնքում, ծանոթացել գյուղում իրականացված ծրագրերին: Նշվել է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվել է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի փլուզված հատվածը, ավարտվել են Վազաշենի համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքները: Բաղանիս համայնքում նա ծանոթացել է տարածաշրջանային գյուղատնտեսական ծրագրերին, որոնց շրջանակներում կառուցվել են չորանոցներ, ներդրվել է համայնքի ինքնհոս ոռոգման համակարգ, աշխատանքներ են կատարվել համայնքի գազաֆիկացման ուղղությամբ, իսկ Ակնաղբյուրում այցելել է «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի ծրագրով կառուցվող անասնապահական համալիր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |