«Ժողովուրդ». ՕԵԿ ցուցակից ինքնաբացարկ է հայտնել կուսակցության նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը

«Ժողովուրդ». ՕԵԿ ցուցակից ինքնաբացարկ է հայտնել կուսակցության նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ է հայտնել այդ կուսակցության նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: Վերջինս ՕԵԿ-ից հեռանալու մասին նաև դիմում է ուղարկել: Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում ընդունել են Աբրահամյանի ինքնաբացարկի դիմումը: Այս օրերին ՕԵԿ համամասնական ընտրացուցակի թեկնածուները շարունակաբար ինքնաբացարկներ են հայտնում կուսակցության ներսում լուրջ տարաձայնությունների պատճառով: Ի դեպ, «Օրինաց երկիր»-ը միակ կուսակցությունն է, որտեղ ամենաշատն է ինքնաբացարկ գրանցվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---