Ապրիլի 27-ին Թայուանում ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում ելույթ կունենան ՀՀ 3 ներկայացուցիչներ

Ապրիլի 27-ին Թայուանում ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում ելույթ կունենան ՀՀ 3 ներկայացուցիչներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Չինաստանի Թայուան քաղաքում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի երկրորդ վարկանիշային մրցաշարը, ուղեգրեր կստանան 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները:

Մինչև 60կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի ազատ ոճային Արթուր Բաղդասարյանը, ով 1/8 եզրափակչում կհանդիպի չինացի Ֆենգ Գաոյի հետ: Մուսա Մուրթազալիևը (74կգ) պայքարի մեջ կմտնի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Լուսիան Մարիուս Ատոֆանին (Ռումինիա): 96կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանը 1/16 եզրափակչում կպայքարի Ատանաս Գեորգի Սրեդկովի (Բուլղարիա) հետ: Ապրիլի 28-ին ելույթ կունենա ծանր քաշային Ռուսլան Բասիևը:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից Օլիմպիական ուղեգրեր արդեն ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ), Եվրոպայի 2012թ. առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը (66կգ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---