«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի պաստառը կարմիրի վրա սպիտակով պատկերված «9» թվանիշն է![]() 27 ապրիլի 2012 - 13:59 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը իր Facebook սոցիալական ցանցի էջում տեղադրել է այս տարվա՝ թվով 9-րդ փառատոնի պաստառը: Թեև պաշտոնական ներկայացումը դեռ չի եղել, սակայն կարելի է ենթադրել, որ հենց այս կարմիր ֆոնի վրա պատկերված սպիտակ խորհրդանշական 9-ն էլ կլինի կինոփառատոնի պաշտոնական պաստառը: Անցյալ տարի՝ «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի պաստառը ներկայացվել էր մայիսի 5-ին: Այն իրենից ներկայանցում էր մեկը մյուսի մեջ մտած մարդկանց գլուխներ, որոնց ուղեղի փոխարեն տեսախցիկն էր, որի օբյեկտիվը ծառայում էր որպես աչք: Պաստառն արված էր սև, կարմիր և սպիտակ գույներով: «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը այս տարի անցկացվելու էհուլիսի 8-15-ը: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |