Ամերիաբանկը շարունակում է ագրեսիվ աճի քաղաքականություն վարել

Ամերիաբանկը շարունակում է ագրեսիվ աճի քաղաքականություն վարել

PanARMENIAN.Net - 2012թ. առաջին եռամսյակի արդյունքներով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն միջինը 30 տոկոս աճ է ապահովել ըստ բոլոր հիմնական ցուցանիշների` համեմատած 2011թ. հաշվետու ժամանակահատվածի հետ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ամերիա» Ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Վերջին 4 տարիների ընթացքում մենք շարունակում ենք ագրեսիվ աճի քաղաքականություն վարել` ապահովելով տարեկան կտրվածքով առնվազն 30-35 տոկոս աճ»,- ընդգծել է նա:

Ապրիլի 27-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի «Շենգավիթ» մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը: Նոր մասնաճյուղը կգործի Բագրատունյաց 18 շենք, 112 տարածք հասցեում և լիովին կապահովի բարձրակար սպասարկում արդիական տեխնիկական միջոցներով:

Ջրբաշյանը հաղորդել է, որ աճի ռազմավարության շրջանակներում բանկը այդ թվում «Շենգավիթ» նոր մասնաճյուղի բացման միջոցով ծրագրում է կրկնապատկել փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման ծավալները` վարկային պորտֆելը տարեվերջին հասցնելով 30 մլրդ դրամի: Իսկ ինչ վերաբերում է կորպորատիվ պորտֆելին, ապա այս հատվածի առաջատարը մտադիր է մինչև տարեվերջ այն հասցնել 165 մլրդ դրամի: «2012 թվականին բանկը նաև նպատակ է դրել 60 տոկոս աճ ապահովել ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման գծով»,- նշել է Տիգրան Ջրբաշյանը:

«Շենգավիթ» մասնաճյուղում նոր հաճախորդները, հաշիվ բացելով մինչև 2012թ. հունիսի 1-ը, կկարողանան մի շարք արտոնյալ պայմաններից օգտվել: Մասնավորապես, բանկի հաճախորդները անվճար տարեկան սպասարկում կստանան Visa Classic և MasterCard պլաստիկ քարտերով, առանց չնվազող մնացորդի: Իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում, կազմակերպության տնօրնին կտրամադրվի Gold քարտ՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ, բանկ-հաճախորդ անվճար համակարգ՝ 1 տարի ժամկետով, ինչպես նաև Business քարտեր նույնպես 1 տարվա անվճար սպասարկմամբ: Ֆիզիկական անձանց կտրամադրվի ինտերնետ բանկ համակարգից անվճար օգտվելու հնարավորություն 1 տարի ժամկետով, կտրամադրվեն GIFT քարտեր ու այլ ծառայություններ:

5  27.04.12 - Բացվեց Ամերիաբանկի «Շենգավիթ» մասնաճյուղը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---