Հայկ Բաբուխանյան. «Լևոնաքոչարյանական» ուժերը մտադիր են «նարնջագույն հեղափոխություն» իրագործել Հայաստանում

Հայկ Բաբուխանյան. «Լևոնաքոչարյանական» ուժերը մտադիր են «նարնջագույն հեղափոխություն» իրագործել Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանում ձևավորվել է «Լևոնաքոչարյանական» միություն, որի նպատակն է «նարնջագույն հեղափոխության» իրականացումը երկրում և Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը: Ըստ նրա, այդ միության մեջ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակն է կյանքի կոչել այն արտաքին քաղաքականության կուրսը, որը նա վարում էր 1988թ. ի վեր, իսկ Ռոբերտ Քոչարյանի նպատակն է՝ կրկին իշխանության գալ:

«Մեզ նարնջագույն հեղափոխություն պետք չէ: Մենք արդեն ունեցանք նման հեղափոխություն 1990-91թթ., որից հետո 10 տարի չէինք կարողանում ուշքի գալ՝ սով, արտագաղթ»,-ասել է նա՝ հորդորելով ՀԱԿ-ին, արտագաղթի մասին խոսելիս, չմոռանալ իրենց իշխանության օրոք տեղի ունեցած արտագաղթը, երբ երկրից մոտ մեկ միլիոն մարդ հեռացավ:

Բաբուխանյանը հավելել է, որ «Լևոնաքոչարյանական» միությունը հիմա դուրս է եկել նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ ի դեմս ՀՀԿ ընտրացուցակի ձևավորված Ժողովրդական ճակատի դեմ և փորձում է ապակայունացնել իրավիճակը երկրում ու լարվածություն ստեղծել՝ կասկածի տակ դնելով առաջիկա ընտրությունների արդյունքները:

Նա նշել է, որ Ժողովրդական ճակատին հարկավոր չեն ընտրախախտումներ, քանի որ դրանք կարող են ստվերել ընտրությունները, որտեղ նրանք վստահ հաղթանակ են տանելու՝ հավաքելով քվեների բացարձակ մեծամասնությունը: --ԿԱ-

Հայկ Բաբուխանյան. «Լևոնաքոչարյանական» ուժերը մտադիր են «նարնջագույն հեղափոխություն» իրագործել Հայաստանում

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---